Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Մասնագետները հայտնաբերել են արյան անհայտ խմբեր. 1in.am

Մասնագետները հայտնաբերել են արյան անհայտ խմբեր. 1in.am

Առաջատար մասնագետները պնդում են, որ իրականում մարդկանց մոտ առկա են արյան մոտավորապես 35 տարբեր խմեր, սակայն դրանցից միայն 4-ն են լավ հայտնի:

 

Ներկայում հետազոտական տեխնոլոգիաները գիտնականներին թույլ են տվել կատարել աննախադեպ հայտնագործություն, մասնավորապես՝ փորձագետները կարողացել են նույնականացնել արյան 3 նոր կատեգորիաներ: 2012թ. բժիշկները բացահայտել են Langereis և Junior անվանումը ստացած արյան խմբերը, իսկ 2013թ. նրանց հաջողվել է բացահայտել բացառիկ Vel բանաձևը: Բոլոր երեք նորարարությունները կոչվել են ի պատիվ այն հիվանդների, ովքեր օգնել են ուսումնասիրել այս խնդիրը:

 

Այսօրվա դրությամբ Ճապոնիայում ապրում է մոտ 2500 բնակիչ, ովքեր ունեն արյան բացասական Langereis խումբ: Արյան այդ խմբով մարդկանց հնարավոր է հանդիպել երկրագնդի տարբեր երկրներում, սակայն նրանց ստույգ թիվն առայժմ չի հաջողվել արձանագրել:

  

Բացի այդ, Ճապոնիայում կա ավելի քան 50 հազար մարդ՝ արյան բացասական Junior խմբով: Բժիշկների խոսքով՝ կարմիր հեղուկի այս տարատեսակն ավելի հազվադեպ է հանդիպում, մեծավ մասամբ, արյան այդ խումբն ունենում են եվրոպացիները: ԱՄՆ-ի մոտ 400 հազար քաղաքացիներ ունեն արյան Vel խումբ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ